21.01.2021|
22:40
Մենք երևի ազգովին գիժ ենք կամ էլ հնդկական ֆիլմի հերոսներ, որ երկու օր շարունակ մեկս մյուսին համոզում ենք, թե Շուշին հայկական է: Ավելի ճիշտ՝ մեկս մյուսին չենք համոզում, մենք՝ Շուշին մեր սրտի, հոգու, էության, եսի, արյան մեջ ունեցողներս իշխանության վերին էշելոնում գտնվողներին ենք փորձում ներկայացնել, բացատրել ճերմակ բերդաքաղաքի պատմությունն ու հայկականությունը: